Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում այսօր՝ ապրիլի 4-ին հանդիպում տեղի ունեցավ Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի անդամների հետ։
Ֆոկուս խումբը վարում էր Մարատ Ատովմյանը, ով ղեկավարելու է ծրագրի շրջանակներում ստեղծվելիք ինկուբատորները։
Նա ներկայացրեց ծրագիրը, խոսեց նպատակներից, ինչպես նաև թիրախային ոլորտներից։
Պարոն Ատովմյանը տեղեկացրեց, որ ֆոկուս խմբերի շրջանակներում ցանկանում են վեր հանել առկա խնդիրներն ու ուղենշել դրանց լուծումները։
Ֆուկս խումբը շարունակվեց ակտիվ քննարկումներով։
Հիշեցնենք, որ Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ իրականացվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրն կյանքի է կոչվելու Իրավաբանների հայկական ասոցիացիայի և գործընկերներ կազմակերպությունների «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ի (Չեխիա), Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոնի (ՍԻՎԻՏԱՍ), Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի, ՓՄՁ համագործակցության ասոցիացիան և Հայաստանի համայնքների միության հետ:
Գևորգ Թոսունյան
Ալեքսանդր Սարգսյան