Քաղաքացիական հասարակության կազմակերպությունները ներակումս ունեն կարողությունների զարգացման լուրջ խնդիրներ՝ հանրային վերահսկողության, փորձագիտական, ցանցեր ստեղծելու և այլ ոլորտներում. այս մասին նշում էին Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կալիցիայի կառավարման խորհրդի անդամները, ովքեր ներկայացնում են հայաստանյան քաղհասարակության առանցքային կազմակերպությունները: Մարտի 29-ին տեղի ունեցավ «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի հերթական Ֆոկուս խմբի հանդիպումը։
Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանը ներկայացրեց, որ այս ծրագրի նպատակը ՔՀԿ-ների կարողությունների զարգացումն է: Այն ունենալու է թիրախային 9 ոլորտ, որից երեքն արդեն իսկ հաստատվել են, մյուս ոլորտների ընտրության համար ուսումնասիրություններ են իրականացվում:
Նշենք, որ 34 ամիս տևողությամբ ծրագիրը Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ իրականացվում է 6 հասարակական կազմակերպությունների կողմից (Իրավաբանների հայկական ասոցիացիա, «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ի (Չեխիա), Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն (ՍԻՎԻՏԱՍ), Մարդկային զարգացման միջազգային կենտրոն, ՓՄՁ համագործակցության ասոցիացիա և Հայաստանի համայնքների միություն), որը ղեկավարում է Իրավաբանների հայկական ասոցիացիան:
ՔՀԿ-ների կարողությունների զարգացման նպատակով իրականացվելու են ուսուցումներ՝ մասնագիտացված բուհի կողմից մշակված մեթոդաբանության հիման վրա, ուսուցումները լինելու են մարզերում և Երևանում:
Ծրագրի շրջանակներում ստեղծվելու են նաև ինկուբատորներ. մարզերում ՔՀԿ ներկայացուցիչների համար համացանցի օգնությամբ հեռուստակամուրջներ կլինեն Երևանի և Չեխիայի փորձագետների կողմից, կներկայացվեն նրանց փորձը: Մարզերի ՔՀԿ ներկայացուցիչները հնարավորություն կունենան նաև հանդիպումներ ունենալու պետական պաշտոնյաների հետ, քննարկելու իրենց կողմից բարձրձացված խնդիրները: Նրանք, ովքեր կարիք ունեն գրասենյակային տարածքից և համակարգիչներից օգտվելու, կունենան այդ հնարավորությունը:
Այլ մանրամասներ՝ տեսանյութում: