«Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում այսօր Երևանում տեղի ունեցավ ՔՀԿ-ների առաջին Ֆոկուս խմբի հետ հանդիպումը։
Հանդիպմանը ներկա էին տարբեր ոլորտներում մասնագիտացված հասարակական կազմակերպություններ։
Հանդիպումը բաղկացած էր երկու մասից. առաջին մասը նվիրված էր Ծրագրի իրազեկմանը, որի շրջանակներում Ծրագրի թիմը ՔՀԿ-ներին ներկայացրեց «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրը, հարց ու պատասխանի միջոցով ՀԿ ներկայացուցիչները ստացան իրենց հուզող տեղեկատվությունը։
Երկրորդ մասում ֆոկուս խմբի ձևաչափով քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ քննարկվեցին և վեր հանվեցին առկա խնդիրները։
Հիշեցնենք, որ Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ իրականացվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրն իրականացվում է Իրավաբանների հայկական ասոցիացիայի և գործընկերներ կազմակերպությունների՝ «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ի (Չեխիա), Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոնի (ՍԻՎԻՏԱՍ), Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի, ՓՄՁ համագործակցության ասոցիացիան և Հայաստանի համայնքների միության հետ: