«Մենք ինը տարի պայքարել ենք, որ Հայաստանում ապօրինի հարստացումը քրեականացվի: Սկզբում մեզ վրա ծիծաղում էին, հետո սկսեցին ավելի լուրջ ընդունել, իսկ այսօր մեր քննադատներից շատերը այս նախաձեռնության ջատագովներն են: Նույնիսկ կան կուսակցություններ եւ լիդերներ, որոնք իրենց են վերագրում այս նախաձեռնությունը: Ինչեւէ: Գլխավորը՝ մենք կարողացանք հանրության եւ իշխանության մեջ բեկում մտցնել, եւ ինչպես ցույց տվեցին նախագծի քվեարկության արդյունքները՝ բոլորը կողմ են»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց Հայաստանի իրավաբանների ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանը