«Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի ղեկավար կազմը այսօր՝ հունվարի 27-ին հանդիպում ունեցավ ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ Արթուր Խաչատրյանի հետ:
Հանդիպման ընթացքում «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի ղեկավար Կարեն Զադոյանը ներկայացրեց ծրագրի էությունը և անելիքները: Պարոն Զադոյանը հայտնեց, որ ծրագրի շրջանակներում նախատեսվում է տեղական ինքնակառավարման մարմինների ոլորտն ընտրել որպես թիրախային: Ծրագրի ղեկավարի փոխանցմամբ՝ թիրախային ոլորտներում վեր են հանվելու խնդիրները, կառավարության և հանրության միասնական ջանքերով դրանց լուծումներ են տրվելու:
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ Արթուր Խաչատրյանը նշեց, որ գերատեսչությունը պատրաստակամ է համատեղ աշխատել: Նա կարևորեց այն հանգամանքը, որ ծրագրի շրջանակներում հստակ և թիրախային մոտեցումներ են որդեգրվել:
Հիշեցնենք, որ Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ իրականացվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրն կյանքի է կոչվելու Իրավաբանների հայկական ասոցիացիայի և գործընկերներ կազմակերպությունների «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ի (Չեխիա), Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոնի (ՍԻՎԻՏԱՍ), Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի, ՓՄՁ համագործակցության ասոցիացիան և Հայաստանի համայնքների միության հետ: