30.01.2017թ. Իրավաբանների հայկական ասոցիացիայի (ԻՀԱ) խորհրդի անդամ Մարատ Ատովմյանը հանդիպել է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) կառավարման և մարդու իրավունքների բաժնի խորհրդականներ Միլենա Տմավայի, Աննա Գուրսի և Հայաստանում իրականացվող ՛՛Հարավային Կովկասում Եվրոպական ստանդարտներին իրավական ներդաշնակություն՛՛ ծրագրի իրավախորհրդատու Հրաչիկ Յարմալոյանի հետ:
Հանդիպման ընթացքում, Մ. Ատովմյանը գերմանացի գործընկերներին մանրամասն ներկայացրեց ԻՀԱ գործունեությունը, հատկապես իրավաբանական օգնության ցուցաբերման և պետական մարմինների հետ համագործակցության մասով, ինչպես նաև արտահայտեց իր տեսակետները Հայաստանում արդարադատության մատչելիության վերաբերյալ: