Իրավաբանների հայկական ասոցիացիան և գործընկեր կազմակերպությունները անցնում են նոր, առավել ինտենսիվ և ծավալուն գործութնեության փուլ: Մինչ այս կազմակերպությունը հաջողված փորձ է ունեցել հակակոռուպցիոն ոլորտում, ԻՀԱ-ի ջանքերով և ՀՀ Կառավարության հետ համագործակցությամբէ Եվրոմիության կողմից ֆինանսավորվող ծրագրի շնորհիվ մշակվել ու ընդունվել են օրենսդրական և ինստիտուցիոնալ համակարգեր:
Ներկայումս Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ իրականացվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում ԻՀԱ-ն և գործընկերներ կազմակերպությունները «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ն (Չեխիա), Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոնը (ՍԻՎԻՏԱՍ), Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը, ՓՄՁ համագործակցության ասոցիացիան և Հայաստանի համայնքների միությունը ընտրել են մի շարք թիրախային ոլորտներ և պատրաստվում են խնդիրներին լուծում տալ:
Այսօր ծրագրի մասնակիցները հանդիպում ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանի հետ:
Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը շնորհակալություն հայտնեց քաղաքացիական հասարակությանը ակտիվ համագործակցելու համար, նա նշեց, որ այդ համագործակցությունը չափազանց կարևոր է Կառավարության համար: Պարոն Հարությունյանի խոսքերով Կառավարությունը և քաղաքացիական հասարակությունը նշանակալի ձեռքբերումների են հասել հակակոռուպցիոն պայքարում, նախարարը առանձնացրեց նաև քաղաքացիների ակտիվությունը. «Երբ մարդը դառնում է ակտիվ քաղաքացի, նա ակտիվ է բոլոր ոլորտներում»,- նշեց նախարարը:
«Մենք հիմա քարտեզագրման փուլում ենք, հանդիպումներ ենք ունենում: Տարբեր մեթոդներով 9 ոլորտների խնդիրներ ենք վեր հանելու»,- քննարկման ժամանակ ասաց Իրավաբաննների հայկական ասոցիացիայի նախագահ, «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի ղեկավար Կարեն Զադոյանը՝ հավելելով, որ բացի թիրախային երեք ոլորտներից՝ կրթություն, արդարադատություն և բիզնես, ևս վեց ոլորտեներ Կառավարության և ոլորտների այլ դերակատարների հետ համատեղ են որոշվելու:
ՓՄՁ համագործակցության ասոցիացիա ՀԿ ղեկավար Հակոբ Ավագյանը տեղեկացրեց, որ Եվրոմիության տրամադրած դրամաշնորհի շրջանակներում նախատեսվում է բիզնես շահերը ներկայացնող ՀԿ-ների հետ ստեղծել կոալիցիա, որը կաջակցի ոլորտում հանրային քաղաքականությունների, այդ թվում համապատասխան օրենսդրական ակտերի մշակման աշխատանքներին:
Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոնի (ՍԻՎԻՏԱՍ) նախագահ Ալեքսանդր Շագաֆյանը կարևորեց կրթության ոլորտի աշխատանքները, նա նշեց, որ ծրագրի շրջանակներում նախատեսվում է նաև վեր հանել կրթության ոլորտի խնդիրները, ոլորտային ՔՀԿ-ների հետ համատեղ մշակել այդ խնդիրների լուծումները նախատեսող լուծումներ, ինչպես նաև հանդես գալ օրենսդրական նախաձեռնություններով:
Հանդիպման ավարտին որոշվեց հաջորդ քննարկումներն անցկացնել աշխատանքային մթնոլորտում և առանձնացնել թիրախային ոլորտները: