2015 թվականը սկսեցի Իրավաբան.net-ով, երբ դեռ ԵՊՀ ժուռֆակի երրորդ կուրսի ուսանողուհի էի, այսինքն դեռևս չէի ուսումնասիրել իրավական լրագրությունը, ուստի, կարող եմ ասել, որ, որպես իրավական լրագրող ծնվեցի հենց այստեղ:
Պրակտիկան ինձ տվեց իրավական լրագրության ասպարեզում փորձ, զարգացրեց լրագրողական հոտառությունս, օպերատիվությունս, վերլուծական մտածողությունս …
Միջազգային պրակտիկայում ամենասովորական թվացող դեպքերից, որոնք մեզանում բացակայում են, մինչև կոռուպցիոն ամենատարբեր դրսևորումներ. խնդիրներ, որոնց հանդիպեցի այս ընթացքում:
Ի՞նչ է պետք լրագրության ֆակուլտետներում սովորող անփորձ ուսանողներին: Կարծում եմ այն, ինչ պետք էր ինձ տարեսկզբին` պրակտիկա: Իսկ ովքեր որոշել են այդ բացը լրացնել Իրավաբան.net-ում, խորհուրդ կտամ սիրտ և հոգի դրեք այս գործում, որպեսզի կարողանաք վերցնել այն, ինչ ամբողջ ընթացքում Ձեզ կտրվի, որն էլ կապահովի աշխատաշուկայում Ձեր մրցունակությունը:
Շնորհակալություն Իրավաբան. net-ին:
2015 թվականի մարտի 15-ից մայիսի 15-ը մասնակցել և հաջողությամբ ավարտել է «Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» հասարակական կազմակերպության կողմից գործարկվող Իրավաբան.net անկախ մասնագիտական լրատվական կայքում լրագրողների համար կազմակերպված երկամսյա մասնագիտական պրակտիկան: