ԵՊՀ
Ռոմանա գերմանական բանասիրության ֆակուլտետ
Թարգմանչական գործ (անգլերեն և հայերեն)
Անցյալ 2 ամիսների ընթացքում ես թարգմանչական ծառայություններ եմ կատարել Իրավաբան.net կայքի համար: Այս ծրագիրը`հմտություններս մասնագիտական համատեքստում օգտագործելու և տեսական գիտելիքներս գործնականում կիրառելու առաջին հնարավորությունն էր: Պրակտիկային մասնակցությունը հիանալի հնարավորություն էր ընձեռում զարգացնելու անձնական և մասնագիտական փորձը` շփվելով լավագույն մասնագետնեիր հետ: Համոզված եմ, որ իմ ներկայությունն այս ծրագրին տարիներ շարունակ կուղղորդի ինձ: Առանձնահատուկ կցանկանայի նշել, որ բոլորը շատ ջերմ էին և ես հիանալի ժամանակ եմ անց կացրել` շատ բան սովորելով աշխատանքային կյանքի մասին: Ավելին` աշխատանքը, որը ես կատարում էի շատ հետաքրքիր էր և հնարավորություն էր տալիս մշտապես տեղեկացված լինել տեղական և միջազգային նորություններից: Ես խորհուրդ կտայի բոլոր ուսանողներին մասնակցել պրակտիկայի ծրագրին և բարելավել իրենց գործնական հմտությունները:
2015 թվականի մարտի 5-ից մայիսի 5-ը մասնակցել և հաջողությամբ ավարտել է «Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» հասարակական կազմակերպության կողմից թարգմանիչների համար կազմակերպված երկամսյա մասնագիտական պրակտիկան: