12.01.2010թ.-ին Հրազդանի ՇՊԱԿ է դիմել Հրազդան քաղաքի, Վանատուր թաղամասի բնակիչ Ն. Ալեքսանյանը`մտահոգված իր դեմ ուղղված հանցագործության կապակցությամբ իրավապահ մարմինների անտարբերության ևաչքափակության մասին: Խնդիրը կայանում էր նրանում, որ Ն. Ալեքսանյանի ընտանիքը հողատարածքի հետկապված քաղաքացիաիրավական բնույթի վեճ ուներ իրենց հարևան ընտանիքի հետ, որի լուծման համար դիմել էին ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան: Քաղաքացիական գործի շրջանակներում հողատարածքի տեղատեսության նպատակով նշված գործի քննությունը վարող դատավորը 24.09.2009թ.-ի այցելելէր այնտեղ: Ըստ քաղաքացու, տեղազննության ժամանակ դատավորը փաստել էր, որ այդ հողատարածքըպատկանում է Ն. Ալեքսանյանի ընտանիքին: Դրանից մտահոգված` տեղազննությանը մասնակցող իրենց հարևանիտղաները, ի պաշտոնե` ոստիկանության աշխատակիցներ, դատավորի, դատական նիստի քարտուղարի ևհարևանների ներկայությամբ ծեծի են ենթարկել Ալեքսանյանին: Դատավորը արձանագրել է փաստը և նշվածանձանց ենթարկել է կարգապահական պատասխանատվության` տուգանքի նշանակում 100.000 դրամի չափով:
Դեպքի առթիվ Ն. Ալեքսանյանը 29.09.2009թ. գրավոր բողոք է հասցեագրել ՀՀ Ոստիկանության պետին: 09.10.2009թ. ՀՀ Ոստիկանության շտաբից դատավորից պահանջել և ստացել են փաստի առթիվ կազմված արձանագրությունը:Այնուհետև, ոստիկանության աշխատակիցները Ալեքսանյանից և վկաներից վերցրել են բացատրություններ, սակայնԱլեքսանյանը Կոտայքի ՇՊԱԿ դիմելու պահին ոստիկանությունից որևէ պատասխան ստացած չի եղել: Որևէարձագանք չի եղել բավականին երկար ժամանակ: Խնդրի կապակցությամբ 2010 թվականի փետրվարի 1-ինԿոտայքի ՇՊԱԿ-ի ղեկավարի կողմից կազմվել է գրություն` ուղղված ՀՀ Ոստիկանության պետ Ալիկ Սարգսյանին ևշահառուին աջակցություն է ցուցաբերվել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին ուղղված բողոքը կազմելուհարցում: Նշենք, որ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը վճիռը կայացրել է Ն. Ալեքսանյանիօգտին: Պատասխանող կողմը այն բողոքարկել է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան:
2010թ.-ի փետրվարի 15-ին ոստիկանության շտաբից ստացվեց նշված գրության պատասխանը, ըստ որիոստիկանները ենթարկվել են կարգապահական պատասխանատվության և գործը հետագա քննության համարփոխանցվել է Հատուկ քննչական ծառայություն: Դրան զուգահեռաբար շահառուն 12.02.2010թ-ին ստացել է նաևՄարդու իրավունքների պաշտպանին հղված դիմումի պատասխանը, ըստ որի գործն ընդունվել է քննարկման:Քործի քննության ժամանակ քաղաքացուն հետագա իրավական աջակցություն ցուցաբերելու նպատակով գործիններգրավվեց փաստաբան Ա. Հակոբյանը:
Ա.Հակոբյանը մասնակցել է ՀՀ վերաքննիչ դատարանում նշանակված դատական նիստին, որը վերջինիսմիջնորդությամբ հետաձգվել է գործի նյութերին ծանոթանալու նպատակով:
Այդ ընթացքում Ն. Ալեքսանյանը հրավիրվել է Հատուկ քննչական ծառայություն, ում կողմից տարվում էր գործիքննությունը: Ն.Ալեքսանյանը` իր փաստաբան Ա. Հակոբյանի ուղեկցությամբ և քաղաքացուն ծեծի ենթարկածոստիկանները ցուցմունք տալու նպատակով ներկայացել են Հատուկ քննչական ծառայություն: Հարցաքննությունիցհետո վիճակը տրամագծորեն փոխվեց: Քննիչն արդեն փորձում էր հաշտեցնել կողմերին: Հարցաքննությունից հետոՊատասխանող կողմի ներկայացուցիչները, այդ թվում նաև օրինախախտ ոստիկանները, միանգամայն ընդունելով Ն.Ալեքսանյանի իրավացիությունը հողային վեճում, սկսեցին խնդրել, աղաչել քաղաքացուն հետ վերցնել բողոքըՀատուկ քննչական ծառայությունից: Ի վերջո մարտ ամսվա սկզբում նրանք հաշտության համաձայնություն կնքեցինՆ. Ալեքսանյանի հետ, որով ներողություն խնդրեցին Ն.Ալեքսանյանից և նրա ընտանիքից և հրաժարվեցին Ն.Ալեքսանյանի հանդեպ իրենց հողային պահանջներից, ինչպես նաև հրաժարվեցին վարչական դատարաններկայացված հայցից, որով ցանկանում էին ստեղծել նոր ապացույցներ` վերաքննիչ քաղաքացիականդատարանում գործը հաղթելու նպատակով:
Հաշտության համաձայնությունը ս/թ ապրիլի 8-ին հաստատվել է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանիկողմից:
Փաստորեն Կոտայքի ՇՊԱԿ-ի հետևողական և սկզբունքային աշխատանքի շնորհիվ իրավախախտ ոստիկաններըենթարկվեցին պատասխանատվության և պաշտպանվեց Ն. Ալեքսանյանի և իրենց հարևանի սեփականությանիրավունքը: Բացի այդ, որն առավել կարևոր է, վերականգնվեց Ն. Ալեքսանյանի և իր ընտանիքի անդամներիվստահությունը օրենքի և իրավապահ մարմինների նկատմամբ: