Կոռուպցիայի դեմ պայքարն ազգային անվտանգության հարց

Ի՞նչ արդյունքներ է տալիս Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարը և ինչպե՞ս այն ավելի արդյունավետ դարձնել:
Կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարելու կառավարության ղեկավարի հանձնարարության մեջ մասնագետները կարևոր դրույթ են համարում քաղհասարակության հետ գործակցությունը: Այն, ըստ Արդարադատության նախարարի, արդյունքներ տալիս է և դեռ լուրջ պոտենցիալ ունի: Նախարարը տեղեկացրել է, որ ստեղծվել է կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդ, հաստատվել է նաև հակակոռուպցիան քաղաքականության ռազմավարությունը: Նախարարը տեղեկացրել է, որ մշակվել է Բարձրաստիճան պաշտոնատար անձանց քրեական և վարչական պատասխանատվության ենթարկելու օրինագիծը: Այն ներկայացվել է կառավարությանը: Նախարարի խոսքով` հանձնաժողովին նոր գործիքակազմ կտրվի` ավելի առարկայական արդյունքներ արձանագրելու համար:

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը կարևորում է նաև համագործակցությունը իրավական և պետական մարմինների հետ:

ՀՀ-ում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին հիշեցրել է` Հայաստանի կառավարությունը շատ կարևոր փաստաթղթեր է ստորագրել, ստեղծել է հակակոռուպցիոն խորհուրդ: Սվիտալսկու խոսքով` ԵՄ-ը նախատեսում է 15 մլն եվրո հատկացրել Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարին:

https://www.armeniatv.am/hy/57113-57113