Ինֆորմացիայի ազատության կենտրոնը Իրավաբանների հայկական ասոցիացիայի հետ համատեղ կազմակերպել է «Կառավարություն-քաղաքացիական հասարակություն» խորագրով հակակոռուպցիոն համաժողով:
Ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը: «Ես շատ ուրախ եմ և բարձր եմ գնահատում այն հանգամանքը, որ այս հանդիպումը տեղի է ունենում «Կառավարություն-քաղաքացիական հասարակություն» համագործակցության հարթակների շրջանակներում, քանզի քաղաքական հասարակության աջակցությունը յուրաքանչյուր ասպարեզում հաջողության հասնելու գրավական է, որովհետև մեր համագործակցության փորձը և այն հիմքերը, որոնք դրված են, ցույց են տալիս, որ քաղաքացիական հասարակության հետ մեր համագործակցությունը տալիս է և դեռ բավանին լուրջ պոտենցիալ ունի տալու ռեալ արդյունքներ»-ասաց Արփինե Հովաննիսյանը:
Անրադառնալով կոռուպցիայի դեմ կատարված աշխատանքին՝ նախարարը նշեց, որ վերջին տարիներին բավականին մեծ աշխատանք է կատարվել կոռուպցիայի դեմ և առաջընթաց է որոշակի արձանագրվել:
«Ստեղծվել է «Կոռուպցիայի դեմ պայքարի» խորհուրդը, որն իր տեսակով ՀՀ-ում բավականին լուրջ դերակատարություն ունի և նաև մասնակցային տեսանկյունից, քանզի այնտեղ ընգրկված են ե՛ւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, ե՛ւ ընդդիմության ներկայացուցիչներ: Բացի այդ, հաստատվել է հակակոռուպցիոն քաղաքականության ռազմավարությունը, և այդ ռազմավա րության մեջ թիրախային կարևոր ոլորտներն են ըտրված: և հենց այդ շրջանակում էլ ստեղծվեց պետություն- քաղաքացիական հասարակություն պլատֆորմը, որը շատ կարևոր դերակտարություն ունի, որպեսզի հակակառուպցիոն պայքարում հաջողություններ կարողանանք գրանցել»,- նշեց Արփինե Հովհաննիսյանը և ավելացրեց, որ պետություն- քաղաքացիական հասարակություն պլատֆորմի շրջանակներում ստեղծվել են երկու աշխատանքային խմբեր: «Առաջին խումբը մասնակցելու է ապօրինի հարստացման քրեականացման նպատակահարմարության քննարկմանը, երկրորդ խումբը մասնակցելու է արտահակ ակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգի վերաբերյալ ուսումնասիրությունների իրականացմանը»,-ասաց նախարարը:
Նախարարը նաև տեղեկացրեց, որ մշակվել է բարձրաստիճան պաշտոնատար անձանց վարչական և քրեական պատասխանատվության ենթարկելու օրինագիծ և ներկայացվել է կառավարություն:
«Կարծում եմ, որ այն հավանության կարժանանա կառավարության հաջորդ նիստում»,- եզրափակեց Արփինե Հովաննիսյանը: