Եվրոմիության կողմից ֆինանսավորվող «Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագրի շրջանակներում 2014 թվականի սեպտեմբերի 3-5-ը Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան և Ինֆորմացիայի ազատության կենտրոնը Կապանում եռօրյա հակակոռուպցիոն ուսուցում կազմակերպեցին Սյունիքի մարզի ՔՀԿ-ների և ԶԼՄ-ների համար:
Եռօրյա ուսուցման օրակարգում լավ/բարեխիղճ կառավարման սկզբունքներն են, կոռուպցիա հասկացությունը, զարգացման պատմությունը, առաջացման պատճառները և այլն: Մասնակիցները ծանոթացել են հակակոռուպցիոն հանրային մոնիթորինգի հասկացությանը, մեթոդաբանությանը, միջազգային փորձին: Քննարկվել են ՀՀ կառավարության և ՀՀ իրավական և դատական բարեփոխումների 2012-2016թթ. ռազմավարական ծրագրերը, հակակոռուպցիոն կոալիցիաներ ստեղծելու միջազգային փորձն ու մեխանիզմները, կատարվել են գործնական աշխատանքներ:
Ուսուցումը հաջողությամբ ավարտած ՔՀԿ-ները հնարավորություն ունեն մասնակցելու հանրային վերահսկողության արդյունավետության բարձրացման և համապատասխան մոնիթորինգային, վերահսկողական և հետաքննական ծրագրերի իրականացման նպատակով տրամադրվող փոքր դրամաշնորհների մրցույթին: