Փարիզում նոյեմբերի 13-ի երեկոյան տեղի ունեցած ահաբեկչության զոհ են դարձել 150-ից ավելի ֆրանսիացիներ: Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան ցավակցում է ֆրանսիացի ժողովրդին՝ վշտակցելով զոհերի հարազատներին:
Դատապարտում ենք կատարվածը՝ վստահ լինելով, որ այն վտանգում է աշխարհի խաղաղությունը:
Մարդու կյանքը գերագույն արժեք է, պետությունների առաջնային նպատակը պետք է լինի այդ արժեքի պահպանումը:
Օրենքները և ողջ իրավական համակարգը ստեղծված է՝ ծառայելու մարդուն: Ահաբեկչությանը պետք է արժանի գնահատական տրվի և ամենակարևորը՝ քայլեր ձեռնարկվեն վերացնելու այս երևույթը ինչպես Ֆրանսիայում, այնպես էլ մյուս երկրներում:
Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա