Գերմանիայի դաշնային հանրապետության դեսպանատան կողմից ֆինանսավորվող «Կանանց իրավունքների օրակարգային հարցերի խթանում» ծրագրի շրջանակներում 2015 թվականի սեպտեմբերի 05-ին «Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» ՀԿ-ի Լոռու մարզային մասնաճյուղի գրասենյակում մեկնարկեց ուսուցանողների ուսուցումների երկրորդ փուլը:
Նախ մասնակիցներին ներկայացվեցին ծրագրի նպատակները և հիմնական ուղղությունները, ծրագրի շրջանակներում իրականացվող գործողությունները: Այնուհետև ներկայացվեց «Կանանց սեփականության իրավունքները, այդ թվում` ամուսնության, ամուսնալուծության և ժառանգման համատեքստում» թեման, սեփականության իրավունքի վերաբերյալ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի և ՀՀ ընտանեկան օրենսգրքի իրավական կարգավորումները, սեփականության իրավունքի պաշտպանության օրենսդրական երաշխիքները և եղանակները:
Ուսուցման մասնակիցները քննարկեցին կանանց սեփականության իրավունքի խախտման բազմաթիվ դեպքեր և նման իրավիճակներում իրավունքների պաշտպանության տարբերակներ:
Ուսուցանողների ուսուցման ավարտից հետո դասընթացի մասնակիցները կանանց իրավունքների վերաբերյալ տարբեր ուսումնական հաստատություններում և համայնքներում անց կկացնեն հանրային իրազեկության սեմինարներ: