«Կանանց իրավունքների օրակարգային հարցերի խթանում» ծրագրի շրջանակներում ՀԵԻԱ Սյունիքի մարզային մասնաճյուղը հուլիսի 28-ին հերթական հանրային իրազեկման ակցիան իրականացրեց Կապան քաղաքում:
Մասնաճյուղի իրավախորհրդատուն Կապան քաղաքի Երկաթուղայիններ թաղամասի բնակիչներին բաժանեց կանանց իրավունքների վերաբերյալ տեղեկատվական թերթիկներ և տեղում տրամադրեց անվճար իրավաբանական խորհրդատվություն ակցիայի մասնակիցներին: