«Կանանց իրավունքների օրակարգային հարցերի խթանում» ծրագրի շրջանակներում հունիսի 25-ին «Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի Շիրակի մարզային մասնաճյուղի գրասենյակում թվով 11 երիտասարդների համար սկսվեց ուսանողների ուսուցման դասընթացը, որի շրջանակներում մասնակիցներին ներկայացվեց «Կանանց վերարտադրողական առողջության իրավունքները, այդ թվում՝ սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատման հարցը» թեման:Սեմինարին մասնակցել է նաև գրասենյակի ամերիկահայ կամավորը:
Մասնակիցներին ներկայացվել է վերարտադրողականության հետ կապված կանանց հիմնական իրավունքները, մայրության անվտանգությունը երաշխավորող իրավական նորմերը, սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատման հետ կապված Հայաստանում առկա իրավիճակը և խնդիրները: Ուսուցման մասնակիցները քննարկել են Հայաստանում սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատման պատճառները, ինչպես նաև խնդր լուծման հանարվոր տարբերկները: Ուսուցման ընթացքում տեղ գտավ նաև այլ երկրներում այս ոլորտում առկա իրավական դաշտը, դրանց դրական ու բացասական կողմերը: Երևույթի դեմ պայքարում ուսուցման մասնակիցները կարևորել են հատկապես հասարակության ընդհանուր գիտակցության ու վերաբերմունքի փոփոխությունը, ինչը կարող է բերել համակարգային փոփոխությունների:
Ուսուցումն անցկացվեց ինտերակտիվ մեթոդներով՝ հարցադրումների, կինոդիտման միջոցով: Ուսուցանողների ուսուցման ավարտից հետո դասընթացի մասնակիցները կանանց իրավունքների վերաբերյալ տարբեր հաստատություններում ու համայնքներում հանրային իրազեկության սեմինարներ կանցկացնեն: