Փարիզը որպես կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային կենտրոն

Մարտի 23-24-ին Փարիզում տեղի ունեցավ ՏՀԶԿ Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հակակոռուպցիոն ցանցի պլենար հանդիպումը: Հանդիպմանը քննարկվեցին Հայաստանի, Ղրղզստանի, Ուկրաինայի, Մոնղոլիայի, Ադրբեջանի, Վրաստանի, Ղազախստանի, Ուզբեկստանի, Տաջիկստանի զեկույցները իրենց երկրներում կոռուպցիայի դեմ պայքարի վերաբերյալ: Բացի այդ, պետությունների պետական մարմինների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներից, միջոցառմանը մասնակցում էին նաև միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Հայաստանը ներկայացնում էին ՀՀ արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանը, ՀՀ ֆիննանսների փոխնախարար Տիգրան Բարսեղյանը, «Տեղեկատվության ազատության կենտրոն» ՀԿ փորձագետ Լիանա Դոյդոյանը, Հակակոռուպցիոն կոալիցիայի ներկայացուցիչ Քարլ Ուլբրիխտը և ՀԵԻԱ վարչության անդամ Մարատ Ատովմյանը:

Քարլ Ուլբրիխտը և Մարատ Ատովմյանը իրենց ելույթներում ներկայացրեցին ՀԵԻԱ և կոալիցիայի տեսակետները ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության նախագծի և ստեղծման փուլում գտնվող հակակոռուպցիոն ինստիտուտների վերաբերյալ:

Իրավաբան.net