Երեք արդյունավետ մեխանիզմներ կոռուպցիայի դեմ արդյունավետորեն պայքարելու համար: ՔՀԿ հակակոռուպցիոն կոալիցիայի քարտուղարության համակարգող Կարեն Զադոյանն այսօր` հուլիսի 13-ին, Աղվերանում տեղի ունեցող ճամբարի շրջանակենրում ներկայացրեց այդ մեխանիզմները:
Նրա խոսքերով` հարկավոր է Հայաստանում ստեղծել հակակոռուպցիոն անկախ մասնագիտացված մարմին, օրեսնդրական բարեփոխուների շրջանակներում մեր երկրում քրեականացնել ապօրինի հարստացումը, ինչպես նաև ընդունել տեղեկատվություն հայտնող անձանց պաշտպանության և խրախուսման մասին ՀՀ օրենք:
Միայն այս ճանապարհով Հայաստանում զգալի առաջընթաց կնկատվի կոռուպցիայի դեմ պայքարում:
Կարեն Զադոյանն իր դասախոսության շրջանակներում անդրադարձավ նաև կոռուպցիայի տարածման պատճառներին, խոսեց դրա մակարդակից, ինչպես նաև պատմական ակնարկ կատարեց:
Իսկ կոռուպցիայի մասին պատմական ակնարկը չէր կարող անցկացվել առանց միջազգային լավագույն փորձի` Սինգապուրի օրինակի: Տվյալ օրինակը սկսվում է առաջնորդից: Կարեն Զադոյանի խոսքերով` Սինգապուրի հիմնադիր վարչապետ Լի Քուան Յունը կարողացավ շրջել պետության զարգացման անիվը: Նա իր պայքարը դրեց հետևյալ հիմքերի վրա` ազնվություն, քաղաքական կամք և հակակոռուպցիոն կազմակերպական կարողությունների ստեղծում: Ընթացակարգերի պարզեցմամբ և կանոնակարգմամբ, ինչպես օրինակ` մեկ պատուհանի սկզբունքն է, Սինգապուրում վերջ տվեց ցածր մակարդակում, կամ այսպես կոչված` ներքևների կոռուպցիային, իսկ արդեն վերևների կոռուպցիոն հաղթահարվեց քաղաքկան կամքի, հակակոռուպցիոն կազմակերպական կառուցվածքների կատրելագործման (Կոռոպցիայի դեմ հետաքննության բյուրոյի) և օրենսդրության զարգացման (Կոռուպցիայի դեմ պայքարի մասին օրենքի) շնորհիվ:
Այս դասախոսությունից հետո երիտասարդները մասնակցեցին արժեքների աճուրդին: Նրանք բաժանվեցին խմբերի, ամեն մի խմբում յուրաքանչյուր մասնակից բարձրաձայնեց իր նախընտրած երեք արժեքները, ամեն մեկին տրվեց 1 միլիոն խաղարկային դրամ` արժեքների աճուրդում նախասիրած արժեքներ գնելու համար, այնուհետև յուրաքանչյուր խումբ ներկայացրեց իր կողմից ամենաշատ գումարով գնված երեք արժեքները, իսկ վերջում բոլոր մասնակիցները մասին 9 արժեքներից ընտրեցին երեքը, դրանք են` սեր, հայրենասիրություն և գիտելիքներ:
Վերջում Կարեն Զադոյանը հորդորեց երիտասարդներին. «Եթե չունենաք հակակռուպցիոն լուրջ արժեքներ ձեր կյանքում, ձեր մասնագիտական կյանքում շատ դժվար է լինելու: Կյանքը փոխվում է, այն ինչ-որ այսօր տեսական կերպով ներկայացնում ենք, հետագայում դուք կտեսնեք գործնականում»:
Իրավաբանական անձանց հասկացությունը, տեսակները, հիմնական տարբերությունը ներկայացրեց Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի փաստաբան Մարիամ Զադոյանը: Մասնակիցները կատարեցին նաև խմբային աշխատանքներ:
«Ապագան քոնն է» ՀԿ նախագահ Նարինե Սարգսյանի խոսքերով` կազմակերպությունն շուրջ 5 տարի իրականացնում է հակակոռուպցիոն կրթական ծրագիր ԵԱՀԿ երևանյան գրասենյակի հետ միասին, որի նպատակն է 16-22 տարեկան երիտասարդներին տրամադրել հակակոռուպցիոն կրթություն և դաստիարակություն: Այս ճամբարն իրականացվում է նշյալ ծրագրի շրջանակներում:
«Ինչո՞ւ 16-22 տարեկան, քանի որ հենց այդ տարիքում է ձևավորվում մարդու դիրքորոշումը, իսկ պատանին, երիտասարդն այն մարդիկ են, ում գրատախտակը դեռևս ունի տեղ և կրթությամբ, դաստիարակությամբ լցնելով այդ գրատախտակը կլցվի ճիշտ, որից հետո հմտություն և կարողություն կդառնա ու կկարողանան կիրառել իրենց կյանքում»,- ասաց տիկին Սարգսյանը:
Երեք ամիս է ինչ ծրագրի շրջանակներում մրցույթով ընդգրկված պատանիներն ու երիտասարդները մասնակցում են հակակոռուպցիոն դասընթացների, թեման կոռուպցիոն ռիսկերն են անհատ ձեռներեցության ոլորտում: Մասնակիցները ուսումնասիրելու են Անհատ ձեռներեցության մասին օրենքը, որից հետո օրեսդրական փաթեթ կմշակեն ու կներկայացնեն ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավարին և ընդունող մարմիններին:
Սա արդեն սովորական դասընթաց չէ, նշում է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի հակակոռուպցիոն ծրագրերի համակարգող Նաիրա Գյուլնազարյանը. «Երեխաները ոչ միայն շփվում են իրար հետ, ճանաչում են միմյանց, այլ ավելի ակտիվանում են, ձևավորվում որպես քաղաքացի: Նմանաբնույթ սեմինարները չեն տալիս զուտ տեխնիկական գիտելիքներ, այլ նպաստում են մարդկանց մյուս հմտությունների զարգացմանը: Մենք տալիս ենք նաև վերլուծական, ներկայացումների պատրասման, հաղորդակցման և այլ բնույթի հմտություններ: Այս հմտությունները նրանք իրենց կյանքում կօգտագործեն անպայման»:
Իսկ երիտասարդներն ամեն անգամ ներակայանում են նորովի և առավել պատրաստված. «Սա շատ ոգևորիչ է նաև մեզ համար, շատ ուրախ ենք, որ ունենք այնպիսի հնարավորություն աշխատել ու կրթել երիտասարդների, ովքեր ցանկություն ունեն սովորել և դառնալ իրենց երկրի տերը»,- ասաց տիկին Գյուլնազարյանը:
Մասնակիցների խոսքերով` այսօրվա սեմինարը իրենց բավականին շատ գիտելիքներ տվեց: Դավիթ Բյուզանդյանը սովորում է անագ դպրոցում, նա վստահ է, որ աշակերտներին հաղորդելով հակակոռուպցիոն կրթություն, լուրջ առաընթաց կարձանագրենք կոռուցպիայի դեմ պայքարում. «Կոռուպցիայի դեմ պայքարը պետք է լինի էֆեկտիվ և արագ: Մեր հասարակությունում այս արատը շարունակում է վտանգ ներկայացնել, հատկապես կոռումպացված է առողջապահության ոլորտը»:
Հայերանասեր մարդը չի կարող գնալ կոռուպցիոն ճանապարհով: Սեմինարի երիտասարդ մասնակից, ապագա լրագրող Նորայր Շողիկայնի համոզմունքն է:
«Եթե մարդ փողով կարող է գնել որևէ բան, ես կարծում եմ, որ նույն փողով ծախի ամենը, այդ մարդն ընդունակ է նաև փողով վաճառել իր հայրենիքը: Այնպես որ` ես կոռուպցիոն դրսևորման ոչ մի ձև չեմ ընդունում, ոչ էլ ընդունում են այն մարդկանց, ովքեր կոռուպցիայի մեջ են մտնում»,- ասաց Նորայրը: