Կյանքի իրավունքին և ցեղասպանությանը նվիրված դասախոսություններ Բիշկեկում

ՀԵԻԱ վարչության անդամ, Եվրոպական տարածաշրջանային ակադեմիայի դասախոս, ՅՈՒՆԻՍԵՖ-Ղրղզստանի միջազգային փորձագետ Մարատ Ատովմյանը 2015թ. մարտի 26-ին և 27-ին կյանքի իրավունքին և ցեղասպանությանը վերաբերող թեմաներով դասախոսություններով է հանդես եկել Կենտրոնական Ասիայի ամերիկյան համալսարանում և Ղրղզստանի ազգային համալսարանի իրավաբանական ինստիտուտում: Դասախոսությունների ընթացքում Մ.Ատովմյանը ներկայացրել է կյանքի իրավունքի էությունն ու տարրերը, ինչպես նաև առանձնահատուկ ուշադրություն դարձրել ցեղասպանություններին, հատկապես Հայոց ցեղասպանությանը: Ընդհանուր առմամբ դասախոսություններին մասնակցել են մոտ 150 ուսանողներ:
Մարտի 28-ին Մ. Ատովմյանը կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային փորձն է ներկայացրել Ղրղզստանի պետական իրավաբանական ակադեմիայի մոտ 100 ուսանողներին և դասախոսներին:
Բացի այդ, Մ. Ատովմյանը հանդիպել է Ղրղզստանի Օմբուդսմենի հետ և քննարկել այդ հաստատության աշխատանքներին խոչընդոտող հանգամանքները: Ս.թ. մարտի 30-ին Մ. Ատովմյանը Օմբուդսմենի աշխատակազմին է ներկայացրել այդ հաստատության աշխատանքների կատարելագործմանը միտված իր առաջարկները:

ayla.am