Հակակոռուպցիոն և բարեխղճության աշնանային դպրոցը հայտարարում է 2014 թվականի ընդունելություն

Հակակոռուպցիոն և բարեխղճության աշնանային դպրոցին կարող են դիմել կոռուպցիայի դեմ պայքարով և բարեխղճության սկզբունքների տարածման հիմնախնդիրներով հետաքրքրված երիտասարդ իրավաբանները, Հայաստանի Հանրապետության ԲՈՒՀ-երի իրավաբանական ֆակուլտետների երրորդ և բարձր կուրսերի, ինչպես նաև մագիստրոսական ծրագրերով սովորող ուսանողները:

Ցանկացողները պետք է ուղարկեն անհրաժեշտ փաստաթղթերը՝ հետևյալ հասցեով [email protected]:

Դպրոցին մասնակցելու համար անհրաժեշտ է ուղարկել`
1. Սահմանված ձևի լրացված դիմումը:
2. Ինքնակենսագրություն (CV) հայերեն:
3. Հետաքրքրության նամակ, մինչև 300 բառ (ներկայանելով ձեր նախկին փորձառնությունը, ինչո՞ւ եք ցանկանում մասնակցել Դպրոցին և ի՞նչ ակնկալիքներ ունեք):
4. Ուսանողական տոմսերի, դիպլոմների պատճեները:
5. Անձնագրի պատճեն:

Հակակոռուպցիոն և բարեխղճության աշնանային դպրոցն անցկացվելու է 2014 թվականի հոկտեմբերի 16-21-ը ներառյալ, Ծաղկաձորում:

Կազմակերպիչները հոգում են մասնակիցների՝

1. Ճանապարհածախսը Երևանից դեպի Ծաղկաձոր, և Ծաղկաձորից վերադարձ դեպի Երևան:
2. Հյուրանոցում ապրելու ծախսերը:
3. 3 անգամյա սնունդը /նախաճաշ, ճաշ, ընթրիք/:
4. Դասընթացի հետ կապված նյութերը:

Հայտերն ընդունվում են մինչև 2014 թվականի հոկտեմբերի 10-ը, ժամը 17:00-ը:

Մասնակիցների ընտրությունը մրցութային հիմունքներով է: Միայն երկրորդ՝ բանավոր փուլ անցած մասնակիցները կարող են հավակնել մասնակցելու Հակակոռուպցիոն և բարեխղճության առաջին դպրոցին: Երկրորդ փուլը անցկացվելու է բանավոր՝ հարցազրույցի տեսքով:

Մրցույթն անցած մասնակիցներից, անհրաժեշտության դեպքում, կազմակերպիչները կարող են պահանջել նախկինում ուղարկված փաստաթղթերի բնօրինակները:

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով՝ 54-01-99, 58-02-99:

Հակակոռուպցիոն և բարեխղճության աշնանային դպրոցի կազմակերպիչներն են՝

ԵԱՀԿ երևանյան գրասենյակը,
«Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը,
«Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» հասարակական կազմակերպության Իրավաբան ուսանողների բաժանմունքը:

Մասնակիցների թիվը սահմանափակ է: Ընդհանուր թվով կմասնակցեն 20 հոգի, որից մինչև 10-ը կընտրվեն մրցութային կարգով:

Դիմումի ձևը հասանելի է այստեղ:

OSCE