Քաղաքացիական հասարակության օրը՝ Կապանում. ԷՔՍՊՈ ցուցահանդես

Սեպտեմբերի 19-ը Հայաստանում նշվում է Քաղաքացիական հասարակության օրը: Այդ կապակցությամբ Կապանում կազմակերպվել էր «Երկխոսություն հանուն փոփոխության» խորագրով ՔՀԿ ԷՔՍՊՈ, որին մասնակցում էին տեղական քաղաքացիական հասարակության կազմակերպություններ:

Միջոցառման նպատակն էր համախմբել տեղական մակարդակում գործող հասարակական կազմակերպությունների ներուժը և ծանոթացնել քաղաքացիներին Կապանում գործող կազմակերպությունների գործունեությանը:

Միջոցառմանը մասնակցում էր նաև Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի Սյունիքի մարզային մասնաճյուղը, ում տաղավարը հագեցած էր կազմակերպության գործունեությունն ու պատմությունը ներկայացնող տեղեկատվական նյութերով, որոնք մեծ հետաքրքրություն առաջացրեցին և կարճ ժամանակում սպառվեցին ցուցահանդեսի մասնակիցների կողմից: