Քննարկում ՀԵԻԱ-ի Սյունիքի մարզային մասնաճյուղում

Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի Սյունիքի մարզային մասնաճյուղի Կապանի գրասենյակում սեպտեմբերի 12-ին կայացավ սեմինար-քննարկում «Սահմանադրական բարեփոխումները Հայաստանի Հանրապետությունում» թեմայով: Քննարկմանը մասնակցում էին Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչներ, փաստաբաններ և գրասենյակի կամավոր երիտասարդ իրավաբաններ:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը, ուսումնասիրվեցին փորձագետների զեկույցները: Մասնակիցները բարձրաձայնեցին իրենց կարծիքները և դիրքորոշումները, ըստ որի սահմանադրական բարեփոխումները չպիտի լինեն ինքնանպատակ և պիտի նպատակ ունենա իրական փոփոխություններ մտցնել երկրի քաղաքական և սոցիալական կյանքում: