«Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագրի շրջանակներում Սյունիքի մարզի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ հանդիպում ունեցավ Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի նախագահ, «Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագրի ղեկավար Կարենը Զադոյանը:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին «Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագրի շրջանակներում 2014թ.-ի սեպտեմբերի սկզբին ՔՀԿ-ների և ԶԼՄ-ների համար կազմակերպվելիք եռօրյա հակակոռուպցիոն ուսուցման, ինչպես նաև հակակոռուպցիոն կոլալիցիայի ստեղծման հետ կապված հարցեր:
Հանդիպման վերջում մասնակից ՔՀԿ-ները ներկայացրեցին ոլորտային խնդիրները, հանրային մասնակցության և վերահսկողության բնագավառում իրենց կողմից իրականացվող աշխատանքները և ծրագրերը:
Հանդիպմանը մասնակցում էր նաև Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի Սյունիքի մարզային մասնաճյուղի Կապանի գրասենյակի իրավախորհրդատու/գրասենյակի համակարգող Անի Ասատրյանը: