Համաձայն «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի փաստաբանները պարտավոր են անցնել վերապատրաստման դասընթացներ, որոնք չեն կարող երկու տարվա ընթացքում քառասունութ ժամից պակաս լինել:
Այդ կապակցությամբ, սույն թվականի ապրիլի 11-14-ը ներառյալ «ՇՊԱԿ-ների ազգային ցանցի զարգացում» ծրագրի փաստաբանների համար Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան կազմակերպվել էր քառօրյա դասընթաց, որը վարում էր Իրավաբանական գիտությունների թեկնածու, ԵՊՀ քրեական իրավունքի ամբիոնի դոցենտ Աննա Մարգարյանը:
Դասընթացը վերաբերում էր ՀՀ-ի կողմից վավերացրած կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային կոնվենցիաներին:
Քառօրյա ծրագրի ընթացքում փաստաբաններին մանրամասն պարզաբանվեց կոնվենցիայի առանձին դրույթները, այդ թվում նաև ՀՀ-ի կողմից արված վերապահումները: