ՀԵԻԱ նախագահն ընդգրկվել է ԲԿԳ-ում ստեղծված աշխատանքային խմբում

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանը ընդգրկվել է «Բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնությունում Հայաստանի Հանրապետության մասնակցության երկրորդ գործողությունների ծրագիրը մշակելու և ծրագրից բխող աշխատանքները համակարգելու նպատակով ստեղծված աշխատանքային խմբում:

ՀՀ վարչապետի նույն որոշմամբ Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի առաջին տեղակալ Գուրգեն Դումանյանը նշանակվել է «Բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնությունում Հայաստանի Հանրապետության մասնակցության երկրորդ գործողությունների ծրագրից բխող աշխատանքները համակարգող: