ՀԵԻԱ-ն ընդլայնում է իր միջազգային համագործակցության շրջանակները

Հուլիսի 15-ին Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան համագործակցության մասին պայմանագիր է կնքել Ժուսուպ Բալասագինի անվան Ղրղզստանի ազգային համալսարանի իրավաբանական ինստիտուտի հետ:

Պայմանագրով նախատեսված համագործակցության հիմնական ուղղություններն են. դասախոսների, փորձագետների փոխանակում, ՀԵԻԱ-ի կողմից Ինստիտուտի ուսանողների համար Հայաստանում արտադրական պրակտիկայի, գիտական ստաժավորման կազմակերպում, համատեղ միջոցառումների կազմակերպում, ՀԵԻԱ-ի կողմից գործարկվող www.iravaban.net կայքի միջոցով Ինստիտուտի գիտական գործունեության մասին տեղեկատվության տարածում, համատեղ աշխատանքային խմբերի ստեղծում: