Հանդիպում ՀԵԻԱ-ի կենտրոնական գրասենյակում

2014թ. հուլիսի 9-ին Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի կենտրոնական գրասենյակում ՀԵԻԱ վարչության անդամ Մարատ Ատովմյանը հանդիպել է «Քաղաքացիական հասարակություն: Երկխոսություն առաջընթացի համար» Եվրոպական միության ծրագրի փորձագետ Ալեքսեյ Սոլդատենկոյի և «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ ներկայացուցիչ Հայկուհի Կատրջյանի հետ: Մարատ Ատովմյանը հյուրերին ներկայացրել է ՀԵԻԱ գործունեությունը, հայտնել իր տեսակետները Հայաստանում քաղաքացիական հասարակության զարգացվածության աստիճանի, ինչպես նաև պետության և քաղաքացիական հասարակության համագործակցության դրսևորումների վերաբերյալ:
Քննարկվել են նաև հետագա հնարավոր համագործակցության վերաբերյալ հարցեր:

Քննարկվել են նաև հետագա հնարավոր համագործակցության վերաբերյալ հարցեր:

Աղբյուրը՝ ayla.am