Ամերիկյան համալսարանի բիզնես կենտրոնում տեղի ունեցավ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների զարգացմանն ուղղված ինստիտուցիոնալ և օրենսդրական բարեփոխումների վերաբերյալ քննարկում:
Այն կազմակերպվել էր «Աջակցություն Հայաստանում ժողովրդավար կառավարման գործընթացի» ծրագրի շրջանակում՝ Բրիտանական հիմնադրամի և Արդարադատության նախարարության հետ համատեղ:
Բացման խոսքով հանդես եկավ ՀՀ Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը և ԱՀԺԿ ծրագրի խմբի ղեկավար Պիտեր Կոլֆերցը:
ՀՀ Արդարադատության նախարարությունը և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչները «Աջակցություն Հայաստանում ժողովրդավար կառավարման գործընթացի» ծրագրի փորձագետների հետ միասին քննարկեցին ընթացիք բարեփոխումները, ներկայիս գործընթացն ու հետագա քայլերը:
Քննարկմանը հատուկ ուշադրություն դարձվեց հասարակական կազմակերպությունների պետական ֆինանսավորման և դրամաշնորհների տրամադրման գործընթացին ու մեխանիզմներին, ինչպես նաև հասարակական միավորումների դատական մատչելիությանը և ներկայացվեց օտարերկրյա պետությունների փորձը:
Միջոցառմանը մասնակցում էր նաև «Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Արա Ղարագյոզյանը:
Ծրագրի հիմնական նպատակն է խթանել Հայաստանի` Եվրոպական Միության մերձեցման գործընթացին և նպաստել ժողովրդավարության ու արդյունավետ կառավարման ամրապնդմանը: