Տեղի ունեցավ ՀԵԻԱ անդամների և աշխատակազմի ամանորյա միջոցառումը:
Միջոցառման ժամանակ ՀԵԻԱ նախագահ Կարեն Զադոյանը, ավանդույթի համաձայն, հավաստագրեր հանձնեց կազմակերպության այն անդամներին և աշխատողներին, ովքեր 2013 թվականի ընթացքում ցուցաբերել են մասնագիտական բարձր պատրաստվածություն, ինչպես նաև ցուցաբերել են կոորպորատիվ բարձր հատկանիշներ:
Եվ այսպես, ձեզ ենք ներկայացնում մրցանակաբաշխության արդյունքները.
ՀԵԻԱ-ի լավագույն անդամ՝ Արա Ղարագյոզյան,
ՀԵԻԱ-ի աշխատակազմի լավագույն անդամ՝ Սերինե Խաչատրյան,
ՀԵԻԱ-ի լավագույն փաստաբան՝ Արփինե Եղիկյան,
ՀԵԻԱ-ի աշխատակազմի լավագույն փաստաբան՝ Կարեն Հավհաննիսյան
ՀԵԻԱ-ի հուսո փաստաբան՝ Վարդանուշ Կավալյան,
Ջեսսափի ոգի՝ Սյուզաննա Սողոմոնյան,
ՀԵԻԱ-ի թիմային ոգի՝ Նվարդ Լոռյան,
ՀԵԻԱ-ի բարեփոխումների ոգի՝ Սոնա Հարությունյան,
Լավագույն հակակոռուպցիոն կենտրոնի ղեկավար` Արթուր Սուքիասյան,
ՀԵԻԱ-ի լավագույն մարզային մասնաճյուղի ղեկավար՝ Նելլի Հայրապետյան,
ՀԵԻԱ-ի ոգի՝ Գայանե Գևորգյան:
Նշենք նաև, որ բացի շնորհված մրցանակներից՝ կազմակերպության ղեկավար Կարեն Զադոյանը անակնկալ էր պատրաստել ՀԵԻԱ-ի լավագույն անդամ՝ Արա Ղարագյոզյանի և ՀԵԻԱ-ի աշխատակազմի լավագույն անդամ՝ Սերինե Խաչատրյանի համար:
Վերջիններիս ընձեռվեց մեկօրյա հանգստի հնարավորություն «Ծաղկաձոր Մարիոթ» հյուրանոցում:
Աղբյուրը՝ ayla.am