«Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա»-ի նախագահ, «Հայաստանն ընդդեմ կոռուպցիայի» շարժման հիմնադիր Կարեն Զադոյանը, ասոցիացիայի կողմից գործարկվող Երևանի հակակոռուպցիոն կենտրոնի ղեկավար Մարատ Ատովմյանը և «ԱրմՆյուզ» հեռուստաընկերության ներկայացուցիչ Սերգեյ Սարգսյանը հյուրընկալվել են «Արմնյուզ» հեռուստաընկերության «Բանաձև» հաղորդմանը:
Վերջիններս խոսել են կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրվա շրջանակներում «Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» ՀԿ-ի կողմից կազմակերպած միջոցառմանը, այս ոլորտում կատարված աշխատաքներին և արձանագրված հաջողություններին, ինչպես նաև անդրադարձել են իրենց հետագա անելիքներին:
Հաղորդման շրջանակներում անդրադարձ է կատարվել նաև այն հարցին, որ Հայաստանում գործող հակակոռուպցիոն կենտրոնները համախմբվել են և 2014թ.-ի փետրվարի 1-ից կգործեն «Հայաստանն ընդդեմ կոռուպցիայի» շարժման շրջանակներում:
Մանրամասները՝ տեսանյութում: