Թիմերը գրանցվել են «Մարդու իրավունքների եվրոպական դատախաղ» մրցույթին մասնակցելու համար

«Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» հասարակական կազմակերպությունն այս տարի Հայաստանում համակարգում է «Մարդու իրավունքների եվրոպական դատախաղ» մրցույթը, որը կազմակերպում է Եվրոպայի իրավաբան ուսանողների ասոցիացիան (ELSA) Եվրոպայի խորհրդի հետ համատեղ:

Համալսարանների ցանկությամբ հանդիպումներ են կազմակերպվել Երևանի երեք ԲՈՒՀ-երում՝ Հայաստանի ամերիկյան համալսարանում, Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանում և Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում: Հանդիպմանը մասնակցել են նախապես կազմված թիմերը: Հիշեցնենք, որ յուրաքանչյուր համալսարան ցանակալի է ունենա մեկ թիմ, սակայն մեկ երկրից կարող են դիմել մի քանի թիմեր. յուրաքանչյուր թիմ ներակայացնում է իր համալսարանը:

Հանդիպմանը մասնակիցները տեղեկացան մրցույթի ժամկետների և մրցույթին վերաբերող կարևոր մանրամասների մասին: Մասնակիցները նաև հնարավորություն ունեցան պատկերացում կազմել մրցույթի բանավոր փուլի մասին՝ դիտելով Ստրասբուրգում տեղի ունեցած նախորդ տարվա առաջին մրցույթի մասին պատմող տեսանյութը:

Նախնական տվյալներով մրցույթին մասնակցելու համար Հայաստանից գրանցվել են երեք ԲՈՒՀ: Գրանցված թիմերը այժմ պատրաստում են գրավոր հայցադիմումները դատախաղի առաջին փուլին մասնակցելու համար: Ընտրված թիմերը կմասնակցեն Ստրասբուրգում կայանալիք բանավոր փուլին:

www.ayla.am