Տեղի ունեցավ առևտրային արբիտրաժին նվիրված համաժողով

Հոկտեմբերի 25-ին Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամը, Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան և Առևտրարադյունաբերական պալատը կազմակերպել էին համաժողով նվիրված առևտրային արբիտրաժի հիմնախնդիրներին և զարգացմանը:

«Այս խնդիրն այսօրվա համար արդիական է, քանի որ մենք նաև խնդիր ունենք գործարար միջավայրին հաղորդակից դարձնել վեճերի լուծման այլընտրանքային ձևերին»,- ասաց Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանը:
Ի տարբերություն պետական դատարանների` արբիտրաժային դատարանում վեճն արագ է լուծվում ու ավելի թանկ արժե, սակայն բողոքարկման ենթական չէ, ինչպես պետական դատարաններում:

Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի Հարավային Կովկասի բաժնի ղեկավար Թերեզա Թալհամերը կարևորեց նման համաժողովի անցկացումն ու ներկայացրեց արդեն 2 տարի Հայաստանում գործող հիմնադրամի առաքելությունը, ՀԵԻԱ-յի հետ համագործակցությունը:

Համաժողովի ընթացքում զեկույցներով հանդես եկան Միջնորդ դատավարության գերմանական ինստիտուտի փաստաբան Թոմաս Քլիխը, ներկայացուցչներ Առևտրարդյուաբերական պալատից և Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայից:

Աղբյուրը ayla.am