Համագործակցության համաձայնագիր ՀԵԻԱ-ի և Շիրակի մարզպետարանի միջև

Կարևորելով տարածքային կառավարման մարմիններում կոռուպցիոն ռիսկերի նվազեցման և կառավարման արդյունավետության բարձրացման մեթոդական ու մեթոդաբանական օժանդակության հրատապությունը, ձգտելով հնարավորին չափ նպաստել քաղաքացիների շահերի և իրավունքների ոտնահարման կանխարգելմանն ու որոշումների կայացմանը նրանց անմիջական մասնակցության ապահովմանը, 2013 թվականի հոկտեմբերի 3-ին Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի և ՀՀ Շիրակի մարզպետարանի միջև կնքվեց համագործակցության համաձայնագիր:

Համաձայնագրով ամրագրված դրույթների ուժով Կողմերը միավորել են ջանքերը նպաստելու ՀՀ Շիրակի մարզում կոռուպցիայի կանխարգելմանը և կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը, աջակցելու ՀՀ Շիրակի մարզում կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետության բարձրացմանը, նպաստելու կոռուպցիայի դեմ պայքարում քաղաքացիների շահերի և իրավունքների պաշտպանությանը, նպաստելու կոռուպցիոն ռիսկեր պարունակող օրենսդրության ընթացակարգային և համակարգային փոփոխությունների կատարմանը:

Աղբյուրը՝ ayla.am