Հանդիպում ՀԵԻԱ-ի կենտրոնական գրասենյակում

Սույն թվականի հոկտեմբերի 1-ին ՀԵԻԱ-ի կենտրոնական գրասենյակ էր այցելել ՀԵԻԱ-ի կամավոր, մասնագիտությամբ իրավաբան, Մեծ Բրիտանիայի կառավարության քաղաքացիական ավիացիայի գործակալության ներկայացուցիչ Մարիա Վայթմանը: Տարիներ առաջ Մարիան ուսումնաարտադրական պրակտիկա է անցել ՀԵԻԱ-ում:

Հանդիպմանը մասնակցեցին ՀԵԻԱ նախագահ Կարեն Զադոյանը, նախագահի օգնական Նվարդ Լոռյանը, ֆինանսական միջոցների հայթայթման համակարգող Էդուարդ Մանուկյանը և վարչության անդամ Մարատ Ատովմյանը: Հանդիպման ընթացքում քննարկվեցին ՀԵԻԱ-ի արտաքին կապերի զարգացման հետ կապված հարցեր, պայմանավորվածություններ ձեռք բերվեցին Մեծ Բրիտանիայի իրավաբանական ոլորտի որոշ կառույցների հետ ՀԵԻԱ-ի համագործակցության շուրջ:

Աղբյուրը` ayla.am