Սան Ֆրանցիսկոյի պետական համալսարանի մագիստրանտը կիրականացնի կամավորական աշխատանքներ ՀԵԻԱ Լոռու մարզային մասնաճյուղում

2013 թվականի սեպտեմբերի 11-ին Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի Լոռու մարզային մասնաճյուղի Վանաձորի գրասենյակի աշխատակիցներն ու կամավորները ընդունեցին ամերիկահայ կամավոր, Սան Ֆրանցիսկոյի պետական համալսարանի մագիստրանտ Ալինա Ասլանյանին: Ժամանելով Ամերիկայի Միացյալ Նահանգներից, վերջինս Հայաստանում և ՀԵԻԱ Լոռու մարզային մասնաճյուղի Վանաձորի գրասենյակում իրականացնելու է կամավորական աշխատանքներ, մասնակցելու է գրասենյակի աշխատանքներին և գործունեությանը, այդ թվում նաև հակակոռուպցիոն և իրավական բնույթի միջոցառումների:

Աղբյուրը՝ ayla.am