ՀԵԻԱ-ն ընդգրկվել է ՀՀ զինվորական դատախազության նախաձեռնությամբ ձևավորված աշխատանքային խմբում

ՀՀ զինվորական դատախազության նախաձեռնությամբ ձևավորվել է ՀՀ զինված ուժերում արձանագրված մահվան ելքով դեպքերի կապակցությամբ իրականացված քննության արդյունավետությունն ուսումնասիրող աշխատանքային խումբ: Ինչպես տեղեկացնում է աշխատանքային խումբը, հիշյալ բնույթի գործերի քննարկման համար մինչև 2013թ. օգոստոսի 26-ը կարող են խմբում ընդգրկված կազմակերպություններից յուրաքանչյուրը կամ բոլոր այն անձինք, ովքեր տուժողի իրավահաջորդ են ճանաչվել մահվան ելքով ավարտված այն քրեական գործերով, որոնցով 2011թ. հունվարի 1-ից հետո կայացվել են ամփոփիչ որոշումներ, և որոնք դատական կարգով չեն բողոքարկվել դիմում ներկայացնեն ՀՀ զինվորական դատախազությանը:

ՀՀ զինվորական դատախազության նախաձեռնությամբ ձևավորված, ՀՀ զինված ուժերում արձանագրված մահվան ելքով դեպքերի կապակցությամբ իրականացված քննության արդյունավետությունն ուսումնասիրող աշխատանքային խումբը տեղեկացնում է, որ հիշյալ բնույթի գործերի քննարկման համար մինչև 2013թ. օգոստոսի 26-ը տուժողի իրավահաջորդները կարող են ներկայացնել դիմումներ:

Նշենք, որ ՀՀ զինված ուժերում արձանագրված մահվան ելքով դեպքերի կապակցությամբ իրականացված քննության արդյունավետությունն ուսումնասիրող աշխատանքային խմբում ընդգրկվել է Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան: Աշխատանքային խմբում ՀԵԻԱ-ի ներկայացուցիչն է ՀԵԻԱ-ի անդամ, իրավաբան Սերինե Խաչատրյանը, ում կարող եք դիմել աշխատանքային օրերին ք. Երևան, Նալբանդյան 7, գրասենյակ 2 հասցեով: Հեռախոս 010 54-01-99, էլ. փոստ` [email protected]:

Խմբի մյուս անդամներն են՝ Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի, Իրավունքների Պաշտպանություն Առանց Սահմանների, «Հայկական լեգեոն» կամավորական հայրենասիրական միության, «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները:

Աղբյուրը՝ ayla.am