Շիրակի մարզային մասնաճյուղը մեկ ամսով հյուրընկալեց ամերիկահայ կամավորի

2013 թվականի հուլիսի 22-ից Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի Շիրակի մարզային մասնաճյուղի Գյումրու գրասենյակը հերթական անգամ հյուրընկալեց սփյուռքահայ կամավորի: ՀԵԻԱ-ի կողմից հաստատված ծրագրի համաձայն «Դեպի Հայք» կազմակերպության միջոցով Հայաստան ժամանած Քարլա Ղարիբյանը շուրջ մեկ ամիս մասնակից է դառնալու կազմակերպության ընթացիկ աշխատանքին, գրասենյակի կամավորների համար անցկացնելու է անգլերեն լեզվի ուսուցումներ, կիսելու է կոռուպցիայի դեմ պայքարի ամերիկյան փորձը և ուսումնասիրելու այդ պայքարում Հայաստանի և Հակակոռուպցիոն կենտրոնների հանդիպած մարտահարվերն ու նվաճումները:

Աղբյուրը՝ ayla.am