Հանդիպում ՀԵԻԱ-ի կենտրոնական գրասենյակում

2013 թվականի հուլիսի 3-ին Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի նախագահ, Հայաստանի իրավաբանական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Կարեն Զադոյանը հյուրընկալեց Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի ծրագրի ղեկավար Թերեզա Թալհամմերին և հայաստանյան համակարգող Նելլի Թումասյանին:

ՀԵԻԱ-ն` ՄԻՀ գերմանական հիմնադրամի հետ իր համագործակցությունը սկսել է 2011 թվականից, իսկ կայացած հանդիպման ընթացքում հյուրերը խոսեցին Հայաստանի իրավաբանական հիմնադրամի, ՀԵԻԱ-ի և ՄԻՀ գերմանական հիմադրամի հետ համատեղ սույն թվականի հուլիսի 8-12-ը Աղվերանում կազմակերպող եվրոպական իրավունքի 1-ին ամառային դպրոցի վերջին նախապատրատական աշխատանքների, ինչպես նաև աշնանը առևտրային արբիտրաժի հիմնախնդիրների և դրա զարգացմանը նվիրված համատեղ միջացառման կազմակերպման մասին:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաև հետագա համագործակցության հարցերը:

Աղբյուրը` ayla.am