Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի կողմից գործարկվող «Հայաստանն ընդդեմ կոռուպցիայի» ծրագիրն ու Մարդու իրավուքների պաշտպանի գրասենյակը միասին կպայքարեն Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության և կոռուպցիոն ռիսկերի նվազեցման համար: Սա է փաստում ստորագրված համագործակցության համաձայնագիրը:
«Հայաստանն ընդդեմ կոռուպցիայի ծրագիրը» հիմնականում երեք ուղղություն ունի. առաջինը աջակցել քաղաքացիներին իրենց բողոքներն ուղղելու պետական մարմինների, երկրորդ` աջակցել հակակոռուպցիոն ռեֆորմներին, երրորդ` հակակոռուպցիոն իրազեկության մակարդակին: Մենք գտնում ենք, որ այս երեք ուղղություններով էլ կարող ենք լուրջ համագործակցել»,- ասաց ՀԵԻԱ-ի նախագահ, «Հայաստանն ընդդեմ կոռուպցիայի ծրագիր» ղեկավար Կարեն Զադոյանը:
«Ձեր կազմակերպության աշխատանքին ես անձամբ ծանոթ եմ շատ երկար տարիներ, և մենք ուրախ ենք, որ այսօր այստեղ հնարավորություն ունենք աշխատելու ավելի կոնկրետ կարգավորված եղանակով»,-նշեց Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը:
Համաձայնագիրը կգործի երկու տարի:
«Հայաստանն ընդդեմ կոռուպցիայի» ծրագրի շրջանակներում գործարկվում են 11 հակակոռուպցիոն կենտրոններ Երևանում և ՀՀ բոլոր մարզերում:
Երևանի, ՀՀ Կոտայքի, Արագածոտնի (հենակետային ընդունարաններ Ապարան և Թալին քաղաքներում), Շիրակի, Լոռու, Տավուշի, Արարատի, Վայոց Ձորի, Սյունիքի մարզերի հակակոռուպցիոն կենտրոնները գործարկվում են Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի կողմից:
Արմավիրի հակակոռուպցիոն կենտրոնը գործարկվում է Արմավիրի զարգացման կենտրոնի կողմից:
Գեղարքունիքի հակակոռուպցիոն կենտրոնը գործարկվում է Գեղարքունիքի մարզի առևտրաարդյունաբերական պալատի կողմից:
Աղբյուրը` ayla.am