Սեմինար նվիրված ՀԵԻԱ-ի 2012 թվականի գործունեության ինքնագնահատմանը և 2011-2013թթ. ՌՊ-ի վերանայմանը

2013 թվականի ապրիլի 06-ին Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի կենտրոնական գրասենյակում տեղի ունեցավ Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի 2012թ.-ի գործունեության ինքնագնահատումը և 2011-2013թթ. Ռազմավարական Պլանի վերանայումը: Ինքնագնահատման և ՌՊ վերանայման սեմինարը կազմակերպեցին և անցկացրեցին ՀԵԻԱ-ի վարչության անդամ Սյուզաննա Սողոմոնյանը և ՀԵԻԱ-ի անդամ Սոնա Հարությունյան:

Սեմինարին ներկա էին 21 մասնակիցներ, որոնց թվում էին ներկայացուցիչներ ՀԵԻԱ վարչությունից և աշխատակազմից, անդամներ և կամավորներ: Սեմինարի ընթացքում ՀԵԻԱ-ի գործադիր տնօրեն Արտակ Սարիբեկյանը ներկայացրեց ՀԵԻԱ-ի 2012 թվականի ՀԵԻԱ-ի գործունեության հաշվետվությունը և Զարգացման պլանի ուղղությամբ կատարված աշխատանքները, նախորդ տարում կազմակերպության ձեռք բերած հաջողություններն ու իրականացված ծրագրերը:

Ինքնագնահատման գործընթացի արդյունքում հատուկ մեթոդների կիրառմամբ, մասնակիցների կողմից վեր հանվեցին կազմակերպության առավել ուշադրության արժանի երեք ենթահամակարգերը, որոնց հզորացնելու նպատակով կազմվեց 2013 թվականի Զարգացման պլան: 2013 թվականին նույնպես Զարգացման պլանը ընդգրկում է Ֆինանսական կայունություն, Ծրագրեր ու ծառայություններ և Մարդկային ռեսուրսներ ենթահամակարգերը, որոնց համար սահմանվեցին զարգացման նոր ուղղություններ ՀԵԻԱ-ի 2013 թվականի գործունեության ընթացքում:

2011-2013թթ.-ի ՌՊ-ի վերնայմանը նվիրված սեմինարի մասում մասնակիցներին ամփոփ ներկայացվեց 2011-2013թթ.-ի Ռազմավարական պլանի իրականացման ուղղությամբ ՀԵԻԱ-ի կողմից իրականացրած աշխատանքներն ու ծրագրերը:

Սեմինարի ընթացքում վերաձևակերպվեց ՀԵԻԱ-ի ապագայի պատկերը, իսկ առաքելությունը և արժեքները մնացին անփոփոխ: Ներկայացվեց ՀԵԻԱ-ի գործունեության հիմնական ուղղությունները, վերաձևակերպվեցին ռազմավարական նպատակները և ռազմավարական խնդիրները, որից հետո վերաձևակերպվեց ՀԵԻԱ-ի կազմակերպական զարգացմանն ուղղված ռազմավարական նպատակները` հիմնվելով ինքնագնահատման ընթացքում կատարված վերլուծությունների արդյունքների վրա, ինչին էլ հաջորդեց ՀԵԻԱ-ի 2011-2013թթ. Ռազմավարական պլանի վերանայված նախագծի կազմումը:

Աղբյուրը՝ ayla.am