Ծառատունկ ՀԵԻԱ-ի կենտրոնական գրասենյակի բակում

2013 թվականի ապրիլի 6-ին Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի նախաձեռնությամբ կազմակերպության կենտրոնական գրասենյակի բակում ՀԵԻԱ-ի անդամների, կամավորների և աշխատակիցների կողմից կազմակերպվեց ծառատունկ:

Միջոցառման նպատակն էր ներդրում ունենալ մեր սիրելի Երևան քաղաքի զարգացման աշխատանքներում, նպաստել բարեկեցիկ ու հարմարավետ միջավայրի ձևավորմանը, կանաչ տարածքների ստեղծմանը, որտեղ երևանցիները կարող են իրենց հանգիստը անցկացնել:

Բնապահպանական այս միջոցառման շարքը ՀԵԻԱ-ի կողմից միտում ունի շարունակվելու է, նախատեսվում է նաև ՀԵԻԱ-ի կողմից գործարկվող Երևանի հակակոռուպցիոն կենտրոնի անունով հիմնել Երևանի հակակոռուպցիոն պուրակ, ինչի վերաբերյալ արդեն համապատասխան դիմում է ներկայացվել Երևանի քաղաքապետին:

Եվ բնավ էլ պատահական չէ, որ կազմակերպության կողմից նման նախաձեռնությունը ի կատար ածվեց կառույցի հետագա գործունեության և զարգացման համար նշանակալի միջոցառման օրվա շրջանկներում, քանզի ծառատունկից հետո մասնակիցները նույն ոգով և եռանդով մասնակցեցին ՀԵԻԱ-ի 2012 թվականի ինքնագնահատման և 2011-2013թթ. Ռազմավարական Պլանի վերնայմանը նվիրված սեմինարին:

Աղբյուրը՝ ayla.am