Միջազգային իրավունքում պաշտպանության իրավունքի կիրառմանը նվիրված միջբուհական դատախաղ

2013 թվականի մարտի 29-ին Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիայում տեղի ունեցավ միջազգային իրավունքում պաշտպանության իրավունքի կիրառմանը նվիրված միջբուհական դատախաղ: Դատախաղը կազմակերպել էին Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիան, Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանը, Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի մարդու իրավունքների, իրավաբանական օգնության, եվրաինտեգրման և միջազգային համագործակցության հանձնաժողովը և Երևանի հակակոռուպցիոն կենտրոնը: Թիմերին գնահատում էին չորս հոգուց բաղկացած ժյուրին: Դատախաղում միավորների աննշան տարբերությամբ հաղթեց Եվրոպական ակադեմիայի թիմը: Դատախաղի բոլոր մասնակիցները ստացան համապատասխան հավաստագրեր:

Եվրոպական ակադեմիայի թիմը մանկավարժական համալսարանի ներկայացուցիչների համար գեղեցիկ անակնկալ էր պատրաստել և դատախաղի վերջում իրենց փոխանցեց հուշանվեր:

Աղբյուրը` ayla.am