ՀԵԻԱ-ն հյուրընկալել էր Փախստականների և վտարանդիների եվրոպական խորհրդի գլխավոր քարտուղարին

2013 թվականի մարտի 19-ին Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի (ՀԵԻԱ) գործադիր տնօրեն Արտակ Սարիբեկյանը, ՀԵԻԱ վարչության անդամներ Սյուզաննա Սողոմոնյանը և Մարատ Ատովմյանը, ՄԱԿ ՓԳՀ-ի աջակցությամբ ՀԵԻԱ-ի կողմից իրականացվող «Ապաստան հայցողների իրավաբանական ներկայացուցչություն» ծրագրի նախկին փաստաբան Անահիտ Հակոբյանը ՀԵԻԱ կենտրոնական գրասենյակում հանդիպում են ունեցել Փախստականների և վտարանդիների եվրոպական խորհրդի գլխավոր քարտուղար պարոն Մայքլ Դիդրինգի և ՄԱԿ-ի Վրաստանի ասոցիացիայի գործադիր տնօրեն պարոն Լաշա Ջուղելիի հետ: Հյուրերին ներկայացվեց ՀԵԻԱ գործունեությունը, հատկապես ապաստան հայցողների և փախաստականների իրավունքների պաշտպանության ոլորտում: Հյուրերը նույնպես ներկայացրեցին իրենց կազմակերպությունների գործունեությունը:

Հանդիպման ժամանակ փոխանակվեցին երեք կառույցների միջև ապագա հնարավոր համագործակցության վերաբերյալ հարցեր:

Աղբյուրը` ayla.am