ՀԵԻԱ նախագահը` Վարչական դատարանի 5-ամյակին նվիրված գիտաժողովին

Հունվարի 21-ին տեղի ունեցավ ՀՀ վարչական դատարանի 5-ամյակին նվիրված գիտաժողով:

Գիտաժողովին մասնակցում էին Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը, Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը, Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը, ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, ՀՀ վարչական դատարանի առաջին նախագահ, այժմ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը, դատավորներ, արտասահմանյան և տեղական գործընկերներ: ՀՀ վռաբեկ դատարանի հարավերով գիտաժողովին մասնակցում էր նաև Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի նախագահ, փաստաբան Կարեն Զադոյանը:

Միջոցառման ժամանակ բացման խոսքով հանդես եկավ Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը: Նրա խոսքով՝ վարչական դատարանի ստեղծումը մեծ քայլ էր դեպի ինտեգրում եվրոպական իրավական մշակույթին: «2012 թվականի Վարչական դատարանը ստացել է 20.000-ից ավելի դիմումներ, 120.000-ից ավելի վճարման կարգադրություններ: Դատարանը կայացավ և զբաղեցրեց իր առանձնահատուկ դերը դատարանների համակարգում»,- կարծում է Արման Մկրտումյանը:

Գիտաժողովի ավարտին տեղի ունեցավ Վարչական իրավունքի դասագրքի շնորհանդեսը:

Աղբյուրը`ayla.am