2013 թվականի հունվարի 25-ին, Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի նախագահ, «Հայաստանն ընդդեմ կոռուպցիայի» ծրագրի ղեկավար Կարեն Զադոյանը հյուրընկալեց ԱՄՆ ՄԶԳ Հայաստանյան առաքելության տնօրեն դոկտոր Քերըն Ռ. Հիլլարդին:
Հանդիպումը կայացավ Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի կենտրոնական գրասենյակում:
Հանդիպման ընթացքում քննարկվեց ՀԵԻԱ-ի և ԱՄՆ ՄԶԳ համագործակցության վերաբերյալ հարցեր: Դոկտոր Քերըն Ռ. Հիլլարդի խնդրանքով Կարեն Զադոյանը ներկայացրեց ԱՄՆ ՄԶԳ ֆինանսական աջակցությամբ ՀԵԻԱ-ի կողմից իրականացվող «Հայաստանն ընդդեմ կոռուպցիայի» ծրագիրը, դրա շրջանակներում գործող Հակակոռուպցիոն կենտրոնների ցանցի գործունեությունը, ծրագրի ընթացքում ձեռք բերված հաջողություններն ու առկա մարտահրավերները:
Աղբյուրը՝ ayla.am