2012 թվականի դեկտեմբերի 19-ին Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի Շիրակի մարզային մասնաճյուղի գրասենյակում անցկացվեց սեմինար-դասընթաց «Բռնությամբ կատարվող հանցագործությունների պատճառները» թեմայով:
Դասընթացին մասնակցում էին գրասենյակի կամավորները, ովքեր իրենց դիրքորոշումը հայտնեցին բռնության գործադրման պատճառների, պայմանների և դրանց կանխման մեխանիզմների մասին:
Մասնա-յուղի իրավախորհրդատուի կողմից ներկայացվեց ընտանիքի դերը հանցագործի անձի ձևավորման մեջ, ինչպես նաև շրջապատի դերի կարևորությունը: Ներկայացվեց վիճակագրական տվյալներ բռնությամբ կատարվող հանցագործությունների կատարման վայրի, ժամի և հանցագործության ընթացքում օգտագործված գործիքների տեսակի վերաբերյալ, ինչպես նաև այն կատարող անձանց` ըստ սեռի, տարիքի, հանցավոր անցյալի, միանձնյա կամ խմբի կազմում կատարելու, հարբած վիճակում կատարելու և հանցանք կատարողների զբաղվածության մասին:
Վիճակագրությունը ցույց է տալիս, որ շուկայական տնտեսության անցնելու և սպառողական հոգեբանության ձևավորման պայմաններում բռնությամբ կատարվող հանցագործություների կառուցվածքում շահադիտական մոտիվացիայով կատարվողների տեսակարար կշիռը աճել է: Բռնությամբ կատարվող, այդ թվում և շահադիտական հանցագործությունների խթան է հանդիսանում նաև աղքատությունը, գործազրկությունը և սոցիալական բևեռացումը:
Աղբյուրը՝ ayla.am