Հանդիպում Վանաձորի “Մխիթար Գոշ” Հայ-ռուսական միջազգային համալսարանի իրավաբանական ֆակուլտետի ուսանողների հետ

2013թ.-ի Ֆ. Ջեսափի անվան միջազգային իրավունքի դատախաղ մրցույթի կազմակերպչական աշխատանքների շրջանակներում մրցույթի հայաստանյան մրցափուլի ազգային կառավարիչ Սյուզաննա Սողոմոնյանը 2012 թվականի սեպտեմբերի 6-ին Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի Լոռու մարզային մասնաճյուղի Վանաձորի գրասենյակում հանդիպում ունեցավ Վանաձորի “Մխիթար Գոշ” Հայ-ռուսական միջազգային համալսարանի իրավաբանական ֆակուլտետի ուսանողների հետ:
Հանդիպման շրջանակներում ազգային կառավարչի կողմից անցկացվեց սեմինար` նվիրված 2013թ.-ի Ֆ. Ջեսափի անվան միջազգային իրավունքի դատախաղ մրցույթին: Ներկայացվեց մասնակցելու կարգն ու կանոնները, բաժանվեցին մրցույթի գրքուկներ, որոնց ուսանողների հնարավորություն ընձեռնվեց առավել մանրամասն ծանոթանալ մրցույթի պատմությանը:
Այնուհետև, Բելգիայի Քեռլ Համալսարանի իրավաբանական ֆակուլտետի մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանողուհի Արմինե Մովսիսյանը ուսանողներին ներկայացրեց մրցույթի Բելգիական մրցափուլի փորձը, այնտեղ ուսանողներին հանդիպող հիմնական խնդիրները և մրցույթի անցկացման առանձնահատկությունները: