Հանդիպում Գյումրու իրավաբան ուսանողների հետ

2013թ.-ի Ֆ. Ջեսափի անվան միջազգային իրավունքի դատախաղ մրցույթի կազմակերպչական աշխատանքների շրջանակներում մրցույթի հայաստանյան մրցափուլի ազգային կառավարիչ Սյուզաննա Սողոմոնյանը 2012 թվականի սեպտեմբերի 4-ին Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի Շիրակի մարզային մասնաճյուղի Գյումրու գրասենյակում հանդիպում ունեցավ իրավաբան ուսանողների հետ:

Սեմինարի շրջանակներում ազգային կառավարչի կողմից ներկայացվեց մրցույթը, դրան մասնակցելու կարգն ու կանոնները, բաժանվեցին մրցույթի գրքուկներ, որոնց ուսանողների հնարավորություն ընձեռնվեց առավել մանրամասն ծանոթանալ մրցույթի պատմությանը: Ավարտելով սեմինարը, ազգային կառավարիչը հորդորեց ուսանողներին շարունակել ԲՈՒՀ-երում ձևավորված ավանդույթը և մասնակցություն ցուցաբերել միջազգային իրավունքի ասպարեզում հայտնի այս հեղիկանավոր մրցույթին, որտեղ Գյումրի քաղաքում գործող ԲՈՒՀ-երը ունեցել են հաջողություններ:
Հանդիպմանը մասնակցում էին Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական, Մենեջմենթի, Իմաստասեր Անանիա Շիրակացի և Պրոգրես համալսարանների իրավաբանական ֆակուլտետների ուսանողները: