Ազգային ժողովում նա ուներ մեկ օգնական, ներկայումս նրա ենթակայության տակ աշխատում են 100-ից ավելի իրավաբաններ ու ոչ միայն, նրա ղեկավարած կառույցը վերահսկում է, կարգավորում և նախագծում հարյուրավոր նախագծեր, ի վերջո, նա ամենաերիտասարդն է կառավարությունում, ամենաերիտասարդը այս գերատեսչության նախկին ղեկավարների շարքում, ամենաերիտասարդը Հայաստանի պատմության մեջ նախարարի պաշտոնը զբաղեցրածների շարքում:
Արփինե Հովհաննիսյանը Արդարադատության նախարարի պաշտոնը ստանձնեց 2015թ. սեպտեմբերին ու անգամ քաղաքական համագործակցությունը, լրատվամիջոցների գուշակությունները, նրան դեռ չեն զրկել պաշտոնից: Ի՞նչ է երիտասարդ նախարարը պատրաստվում փոխել համակարգում, ո՞րն է ամենակարևոր բանը, որ մենք պետք է իմանանք նրա մասին, ինչպե՞ս է պատկերացնում հակակոռուպցիոն պայքարն, ի՞նչ լուծումներ է տեսնում շարքային քաղաքացիների հոգսը թեթևացնելու համար ու ի՞նչ որակներ է ամենաշատը կարևորում տղամարդկանց մեջ:
Մասնագիտական հարցազրույց՝ համեմված անձնական տարրով: Արփինե Հովհաննիսյանի պատկերացումները քաղաքացիական հասարակության հետ համագործակցության, ինստիտուտների գործունեության, իրավական կրթության ու այլնի մասին: Մանրամասները՝ «Հայ հանրաճանաչ իրավաբանները» հատուկ նախագծի երկրորդ հարցազրույցում:
«Հայ հանրաճանաչ իրավաբանները» հատուկ նախագիծը միտված է ընթերցողին ներկայացնել բացառիկ ավանդ ունեցող հայ իրավաբաններին: Նախագծի կանոնների համաձայն` առաջին երեք զրուցակիցներն ընտրում են հաջորդ հերոսներին:
– Հարգելի նախարար, Դուք պաշտոնը ստանձնեցիք 2015թ. սեպտեմբերի 4-ին, ի՞նչ եք հասցրել անել այս 6 ամսվա ընթացքում և ի՞նչ է մնացել: -Անելիքներս բավական շատ են, սակայն արդեն իսկ որոշ խնդիրների լուծումներ հասցրել եմ ներկայացնել ՝ կապված մի քանի կարևոր նախաձեռնությունների հետ, օրենսդրական նախաձեռնություններ՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգիրք, Քրեակատարողական օրենսգրքում որոշ փոփոխություններ, ինչպես նաև մի շարք կառավարության որոշումներում, ընդհանրապես ԱՆ-ի իրավասությանը վերաբերող մի շարք ոլորտներում՝ տեսակցությունների թվի, վարորդների իրավունքների հետ կապված բավականին հայտնի ու քննարկված նախագծերը: Սահմանադրական հանրաքվեից հետո որոշակի աշխատանքներ արդեն կատարվել են, որոնք, ըստ էության, ազդարարում են խոշոր օրենսդրական փոփոխություններ, և ԱՆ-ն այդտեղ առաջին պատասխանատուն է ու հիմնական բեռը կրողը: Այս տեսանկյունց նաև միջազգային կազմակերպությունների հետ մի շարք կարևորագույն պայմանավորվածություններ են ձեռք բերվել, որոնց արդյունքներն առաջիկայում կտեսնեք:
Հարցազրույցի շարունակությունը կարող եք ընթերցել այստեղ: